Սա պատմական օր է, մեր եկեղեցին շատ կարեւոր մաս է մեր ազգի եւ մեր ինքնության, այսօր տեսանք, թե ինչքան հպարտ կարող ենք լինել տասնյակ տարիների, սերունդների ժառանգությամբ, որն արտահայտվում է Էջմիածնի եկեղեցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ամերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
«Շատ զգացված եմա եւ հուսով եմ, որ մեր ազգը եւ երկիրը նույն ուրախությունը կզգա այս պահին»,-ասել է նա:
Հարցին թե, մտահոգություններ ունի արդյոք իշխանությունների եւ եկեղեցու հարաբերությունների առումով, Աֆեյանը նշեց, որ լավ կլինի, եթե հին դժվարությունները մոռացվեն եւ սկսեն աշխատել միասին. «Հատկապես, որ թշնամի ունենք դրսում, շատ լավ կլինի, որ ուժ լինենք երրկի ներսում եւ համախմբվենք, աշխատենք դեպի ապագան, նաեւ Սփյուռքի հետ»:











