«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ այս պահին շարժվում է դեպի Հանրային հեռուստաընկերություն:
Հանրային հեռուստաընկերության մոտ այս պահին ոստիկանությունը մեծ թվով ոստիկանական ուժեր է կենտրոնացրել: Ոստիկանները մի քանի շարքով կանգնած են հեռուստաընկերության շենքի մոտ: Շենքի մուտքը փակվել է ոստիկանական ուժերով:
Նշենք, որ Հանրապետության հրապարակում նա հայտարարել էր, որ գնալու են Հանրային հեռուստաընկերություն՝ ուղիղ եթեր պահանջելու եւ ճշմարտության ձայնը բարձրացնելու:











