ՀՀ ոստիկանապետ Արամ Հովվհաննիսյանը Հանրային հեռուտաընկերության մոտ մեծաքանակ ոստիկանական մեծաքանակ ուժեր կենտրոնացնելը մեկնաբանեց նրանով, որ շենքը հատուկ պահպանվող օբյեկտ է:
Դիտարկմանը, թե 2018 թվականին հանրային ռադիոն արդյոք հատուկ պահպանման օբյեկտ չէր, որ ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դուռը կոտրեցին եւ ներս մտան, ոստիկանապետն ասաց, որ պետք չէ համեմատել:
Նշենք, որ այն ժամանակ Արամ Հովհանիսյանը Կենտրոն վարչական շրջանի ոստիկանապետն էր:
«Ոչ մեկին օրենք խախտել չի կարելի, չենք թողնի օրենք խախտեն: Այն ժամանակ ոստիկանություն չի եղել հանրային ռադիոյի մոտ»,-ասաց նա:











