Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ հասել է Հանրային հեռուտաընկերության շենքի մոտ, որտեղ արդեն մեծ թվով ոստիկանական ուժեր կան:

Նա բարձրախոսով հորդորեց հավաքվածներին հանգստություն ցուցաբերել, հայտարարեց, որ իրենք ուղիղ եթեր են ուզել եւ ստանալու են այն:

Հանրային հեռուստաընկերության մոտ այս պահին ոստիկանությունը մեծ թվով ոստիկանական ուժեր է կենտրոնացրել: Ոստիկանները մի քանի շարքով կանգնած են հեռուստաընկերության շենքի մոտ: Շենքի մուտքը փակվել է ոստիկանական ուժերով:

Նշենք, որ Հանրապետության հրապարակում նա հայտարարել էր, որ գնալու են Հանրային հեռուստաընկերություն՝ ուղիղ եթեր պահանջելու եւ ճշմարտության ձայնը բարձրացնելու: Հանրային հեռուստաընկերությունն էլ իր հերթին հայտարարել էր, որ պատրաստ է հարցազրույցի ձեւաչափով ուղիղ եթե տրամադրել: