Այսօրվա հանրահավաքից հետո մեկնարկած երթն ավարտվեց: Բագրատ Սրբազանը հանրային հեռուստաընկերության շենքից դուրս գալով հայտարարեց, որ սա փոքրիկ հաղթանակ էր:
«Մեր առջև որևէ դուռ չի կարող փակված լինել։ Սա ուղղակիորեն ձեր հաղթանակն է, որը տեղի ունեցավ ձեր ճնշման շնորհիվ»,- հայտարարեց նա։
Բագրատ Սրբազանը նշեց, որ շարժման հետագա անելիքների մասին հայտարարություններ կլինեն։











