Մաքսային հսկողության և սահմանային հսկողության գործառույթները պետք է լինեն լիարժեք, ինքնիշխան, Հայաստանը պատրաստ է շարունակել քննարկել եւ ունի այդ ցանկությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հաղորդակցության ուղիների ապաշրջափակման թեմային:

«Երրորդ երկրի ուժերը մեր երկրի տարածքում անվտանգության գործառույթ չեն իրականացնելու»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհին ռուսական կողմը միայն կարող է մոնիտորինգ իրականացնել, որը կարող է լինել նաեւ հեռակա, Մհեր Գրիգորյանն ասաց. «Դա կախված է նպատակից՝ թե ինչու է դա արվում, դուք ձեզ այդ հարցը տվե՞լ եք»: