Հույս ունենք, որ Թուրքիայի հետ, ի վերջո, հնարավոր է լինելու հասնել ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, այլ նաև երկու երկրների հարաբերությունների ամբողջական կարգավորման, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների ամբողջական բացման:

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ արձագանքելով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավոր է այն դեպքում, երբ կարգավորվեն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները: