Սարալանջի փողոցում վերջերս արված ասֆալտը քաղաքապետարանը քանդում է եւ նոր ասֆալտապատում են անում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հայտնել է հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը:
«Շատ անորակ ասֆալտ էին արել, քանդվում էր, դրա համար քանդել, նորն են անում: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությունում անտերություն է տիրում, բարձիթողի վիճակ է, ոչինչ չեն կարողանում վերահսկեն: Իսկ Տիգրան Ավինյանը, լինելով չընտրված քաղաքապետ, գալիս, գովերգում է այստեղ արված ասֆալտը, Տիգրան Ավինյան, սա քեզ համբավ բերո՞ւմ է : Այսինքն՝ Տիգրան Ավինյան, դու համաձա՞յն ես, որ դու քո տեղում չես նստած»,-ասաց նա:
Չախոյանը նշեց, որ նախկինում արված ասֆալտը չափանիշներին անհապատասխան է եղել, ինչի մասին էլ ինքը մոտ մեկ ամիս առաջ բարձրաձայնել էր:
Մանրամասները՝ տեսանյութում:











