Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 14-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 26 հարց, այդ թվում 2025 թվականի բյուջեի նախագիծը: Արդեն երրորդն օրն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է բյուջեի նախագծի քննարկումներին: Նա այսօր հանդես կգա ամփոփիչ խոսքով:

Բացի այդ, օրակարգում էր նաև ընդդիմության առաջարկած «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում անցկացնելու մասին հարցը: Նախօրեին ՔՊ-ական պատգամավորները տապալեցին դրա ընդունումը:

Օրակարգում է նաեւ  Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրինագիծը:

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

- «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

- Քրեական վարույթներով իրավական օգնության մասին,

- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

- «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելությունների եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

«Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրություն (թեկնածուն Մեսրոպ Մեսրոպյանն է):