Արդեն 4-րդ տարին «Երեմյան» ընկերությունների խմբի կողմից «Սիզընս» այգում ձմեռը մեկնարկում է «Seasons Park Station»-ի բացմամբ և ազդարարում՝ Ամանորն արդեն սկսված է։
Երևանի ամենաջերմ սիրտը խոստանում է Սուրբծննդյան տրամադրությամբ զարկել մինչ հունվարի 15-ը՝ Երևանի բնակիչներին ու հյուրերին փոխանցելով ոչ միայն ամանորյա հրաշքը, այլ նաև այն սերն ու ջերմություն զվարճանք բառը հանենք, որ մենք փնտրում ենք ամեն օր։
«Երեմյան» ընկերությունների խմբի ռեստորանների մարքեթինգի և բրենդի պատասխանատու Նվարդ Ալոյանն ընդգծում է, որ «Seasons Park Station»-ն առանձնահատուկ նվեր է Երևանին՝ շեշտելու նրա հմայքը, գրավչությունն ու ավելացնելու արևոտ մայրաքաղաքի լույսերը։ «Պարկի գաղափարը նաև մեր անմնացորդ սիրո դրսևորումն է մեր հարազատ քաղաքի հանդեպ, այն բարության, երջանկության ու երազանքների վայր է նախևառաջ, որտեղ մենք գիտենք՝ Ամանորին մեր երազանքների մեջ պետք է համարձակ լինել։
Ուրախ ենք արձանագրել նաև, որ «Երեմյան» ընկերությունների խմբի հստակ նպատակադրվածություններից մեկը այգու ամենամյա զարգացումն ու ընդլայնումն է, որպեսզի երևանցիներն ու քաղաքի հյուրերը զգան տոնական տրամադրությունն ու գտնեն սիրելի մայրաքաղաքի ամենատաքուկ անկյունը։ Մարդկանց համախմբելու, տոնական միջավայրն առավել ընդգծելու համար «Seasons Park Station»-ում ներկայացված են նաև հայ արտադրողները՝ իրենց գունեղ և հիշվող տաղավարներով։ Սա մեր փիլիսոփայությունն է՝ հանուն մարդկանց, հանուն երեխաների, հանուն զարգացման»։
Նվարդ Ալոյանն այս տարվա նորություններից առանձնացնում է նաև Christmas Magic Market-ի կոնցեպտը, որը պարկը դարձնում է ոչ միայն զբոսանքի վայր, այլև զվարճանքի և ուրախության կայանատեղի բոլոր փոքրիկ այցելուների համար։ Պարկը բոլորինն է, նշանակում է բոլորը պետք է պարկում զգան, որ իրենց այստեղ սպասում են, որ իրենց ժպիտների մասին արդեն հոգ են տարել։
Օրվա ցանկացած պահի պարկն իրոք մարդաշատ է։ Ֆրանսահայ Ալանը Փարիզից օրեր առաջ է ժամանել Հայաստան։ Պարկ մտնելուն պես նրան գրավել են զարդարանքներն ու անուշաբույր գլինտվեյնը։ «Վայելում եմ Երևանը, իսկ երբ ուզում եմ զգալ Ամանորի շունչը, գալիս եմ այստեղ։ Որ հետ գնամ, Երևանը հիշելու եմ այս գույներով, ջերմությամբ ու բույրերով։ Այստեղ ես մի փոքր զգում եմ նաև իմ հարազատ Փարիզի տրամադրությունը, քանի որ առատ լույսեր են, լիքը տոնածառներ ու անդադար շարժ։ Ուզում եմ, որ միշտ մարդիկ այսքան ուրախ լինեն»։
Պարկում կարելի է հանդիպել ամենատարբեր մարդկանց, որոնք բերում են իրենց յուրահատուկ հմայքը։ Ծրագրավորող Արփին պարկ գալիս է իր 6-ամյա դստեր՝ Նարեի հետ։ «Աղջիկս սիրել է հատկապես Christmas Magic Market-ը, քանի որ պարկում գտել է իր տաքուկ անկյունն ու խաղի ընկերներին։ Այստեղ նկարում է, հուլունքներ շարում և անդադար նկարվում Սանտայի աթոռի մոտ, անգամ դրսում իր ձեռքով մաշմելոու է պատրաստել կրակի վրա։ Ուրախ եմ, որ մեր ամանորյա ընտանեկան ալբոմի համար արդեն սիրուն լուսանկարներ ունենք»։
Այստեղ լուսանկարվել է սիրում նաև առաջին կուրսի ուսանողուհի, ապագա իրավաբան Սիլվին։ Նրա համար առանձնահատուկ է ոչ միայն այստեղ տիրող տրամադրությունը, այլև տաղավարների բազմազանությունը։ «Պարկում գտել եմ իմ ամենասիրելի քաղցրավենիքներն ու ըմպելիքները, համեղ ուտելիքները, խաղալիքներն ու զարդերը»,- ասում է Սիլվին։
Բազմազանությամբ տպավորված է նաև նիդերլանդացի զբոսաշրջիկ Մեսը։ Նա հասցրել է անգամ իր երգը ձայնագրել պարկի կարաոկե խցիկներից մեկում և սպասում է VR Cinema-ին։
«Այստեղ անգամ կարող ես թարմ կաթնամթերք գնել»,- ասում է Մեսը՝ նկատի ունենալով «Երեմյան» կաթնամթերքի տաղավարը, որտեղ ներկայացված են անարատ և առողջարար կաթից պատրաստված տարատեսակ մթերքներ։
«Every time we love, every time we give, it's Christmas (Ամեն անգամ երբ մենք սիրում ենք, ամեն անգամ, երբ մենք պատրաստ ենք կիսել որևէ բան, նշանակում է՝ Ամանոր է)»,- զրույցի ավարտին հիշում է Մեսը։
«Seasons Park Station»-ում թևածում է ամանորյա սիրո և երջանկության ոգին։ Շտապիր ստեղծել քո հեքիաթը, չէ՞ որ Ամանորն արդեն սկսված է։






















