Վերջին տարիներին զգալիորեն աճել են երեխաների հոգեկան զարգացման ընդհանուր օրինաչափությունների խախտման դեպքերը: Այս մասին NEWS.am-ի «Բա իմացար» նախագծի «EXPERT» հաղորդման ընթացքում նշեց մանկան հոգեբան Արևիկ Թովմասյանը:

Հոգեբանի խոսքով, եթե 15 տարի առաջ շուրջ 200 հոգանոց մանկապարտեզ հաճախում էին դժվարություններ ունեցող մեկ-երկու երեխա, ապա ներկայում այդ թիվը հասնում է մինչև 10-12-ի:

«Նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում ամենից շատ հանդիպող խնդիրներից է հոգեկան զարգացման՝ այդ թվում մտածողության, ուշադրության, ընկալման հապաղումը, խոսքի զարգացման հապաղումը, ագրեսիվ վարքի դրսևորումները, աուտիստիկ սպեկտրի խանգարումը՝ աուտիզմը և այլն»,-նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով նշված խնդիրների բացահայտման, պատճառների վերհանման, ինչպես նաև դրանց հաղթահարմամբ ուղղությամբ հոգեբանի կատարած աշխատանքի կարևորությունը:

Երեխաների հոգեկան զարգացման առանձնահատկությունների, ագրեսիվության դրսևորման պատճառների, զգայական ինտեգրացիայի խանգարման և այլ հարցերի շուրջ Արևիկ Թովմասյանի հետ ամբողջական հարցազրույցը դիտեք այստեղ: