Ձմռան ցրտին տաք արևից ջերմանալու ու Կարմիր ծովի ափին հանգստանալու հնարավորություն է տալիս «ANI PRODUCT»-ը՝ իր սպառողին առաջարկելով ոչ միայն համեղ ու բարձրորակ կաթնամթերք, այլև 7 օրյա անմոռանալի հանգիստ Եգիպտոսում՝ երկու անձի համար։
Խաղարկությանը մասնակցելու համար հարկավոր է գնել Անի պրոդուկտի այն արտադրանքից, որի վրա փակցված է «Միացրու ամառ» պիտակը։ Տարայի վրա կա նաև հատուկ կոդ, որը պետք է մուտքագրել «ANI PRODUCT»-ի Telegram բոտում, կատարել մի քանի պարզ գործողություն ու սպասել խաղարկությանը։ Ընկերության համար չափազանց կարևոր է խաղարկության թափանցիկությունն ու արդարությունը։
Ընդհանուր առմամբ խաղարկվում է 12 ուղեգիր՝ 2 անձի համար։ Ուղեգիրը ներառում է հանգիստ Եգիպտոսի լավագույն հյուրանոցներից մեկում, ավիատոմս, դիմավորում և ճանապարհում։
Առաջին չորս հաջողակների անուններն արդեն հայտնի են։ Նրանք որոշվել են պատահականության սկզբունքով՝ ուղիղ եթերի ժամանակ։
Ի դեպ, կաթնամթերքի տարան չպետք է դեն նետել, քանի որ հաղթողներն իրենց մրցանակը ստանալու համար պետք է ներկայացնեն օգտագործված տարայի պիտակը՝ առանց վնասված կոդի։ Իսկ Եգիպտոս մեկնելու հնարավորությունները չեն սպառվել։ Առջևում կա ևս 3 խաղարկություն՝ դեկտեմբերի 30–ին, հունվարի 7–ին և 12–ին։ Բաց մի թողեք «ANI PRODUCT»-ի համեղ ու բարձրորակ կաթնամթերքը վայելելու, միաժամանակ Եգիպտոսի հյուրընկալ հանգստավայրերից մեկում հանգստանալու բացառիկ հնարավորությունը։
«ANI PRODUCT»–ը հիմնադրվել է 2003թ․ Մկրտչյան ընտանիքի կողմից։ Նպատակն էր կաթնամթերքի հայրենական շուկայում ասել նոր խոսք և առաջարկել նոր որակի արտադրանք՝ բարձրորակ կաթ, մածուն, քամած մածուն, թթվասեր, կաթնաշոռ, քաղցրաշոռ, թերմոստատային յոգուրտ, ըմպելի յոգուրտ, պաղպաղակ, մրգային համերով տարատեսակ զովացուցիչ ըմպելիքներ։ Գործարանը կառուցվել է եվրոպական չափանիշներով՝ 2009 թվականին և համալրված է նորագույն սարքավորումներով, ունի կաթնամթերքի, կաթնաշոռի ու պաղպաղակի արտադրամասեր։











