Մի հատ ուզում եմ հասկանամ, այս օրենք հանողը գիտի՞, թե մենք այդ ապրանքը որ բերում ենք, հասցնում ենք Հայաստան, ի՞նչ է նստում մեր վրա: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գնունու շուկայի առեւտրականներից մեկը:

Նրանք բողոքում են հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու դեմ:

«Մենակ 8 դոլար կարգոյին փող ենք մուծում: Այն ժամանակ ես 20 000-ի առևտուր էի անում 1000 դրամն էի տալիս, հիմա դրել է վզիս՝ թե 2000 տու: Դու ի՞նչ ես արել իմ երեխեքի, իմ թոռների համար, ի՞նչ ունես արած:

Ես դեկտեմբերի 31-ին 13 000 դրամով տուն եմ գնացել, որին նայում ես վայբերիսի տոպրակ է ձեռքը, Օզոնի տոպրակ է, թողնո՞ւմ եք՝ առևտուր անեմ։ Ես պուճուր խանութում տարածք եմ վերցրել, աշխատում եմ, չեն թողնում։ 7000 դրամի չեք չտալու համար յոթ հոգով լցվել էին խանութ, սարքեցին գլխիս: 2000-ը դրեց սեղանին դուրս եկավ, 210 հազար տարա տուգանք մուծեցի, իբր կտրոն չեմ խփել»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, կինն ասաց. «Հիմա ժողովուրդին սարքել է գազար, որտեղ հասնում՝ տյորկում ա: Երկիրդ երկիր սարքի, մարդիկ գան ներդրում դնեն, փող աշխատեն:

Ես կոչ եմ անում, ժողովուրդ ջան, միացեք, բոլորս էլ ոնց բերել ենք, այնպես պետք է հանենք սրանց, դա եմ խնդրում, ժողովուրդ»,- ասաց նա: