Ստիպված ենք եղել «Հետք»-ին  և նրա ինֆորմատոր՝  ՊՎԾ նախկին աշխատակցին դատի տալ՝ զրպարտանքի համար և հերքման, ինչպես նաև բարոյական վնասի փոխատուցման պահանջով: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում լրագրղների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝

Նա ավելացրեց, որ դատարանն արդեն հայցն ընդունել է վարույթ:

Ռոմանոս Պետրոսյանը նաեւ մանրամասներ ներկայացրեց. «Հետքը» հրապարակում է մի հոդված, վերնագրում արված է պնդում: Գրված չէ՝ ըստ նախկին աշխատակցի, մեր կարծիքով, գրված է՝ ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում իրականացրել է թերի վերահսկողություն և կոծկել է փաստերը։

Ես փորձել եմ զանգահարել Էդիկ Բաղդասարյանին, Whats-App-ով խնդրել եմ արձագանքել, չի արձագանքել, որից հետո ես անձնական պրոֆիլում գրել եմ, որ եթե չհերքեցին, գնալու ենք դատական ճանապարհով:

Հարցին՝ ինչու չեն դիմել լրատվամիջոցների դիտորդ մարմնին, ՊՎԾ պետը պատասխանեց. «Մենք այդքան ժամանակ, էներգիա, ռեսուրս չունենք,  թողնենք բանուգործը ու մի հերհյուրանքի հետևից ընկնենք ինստիտուտների դռները։ Ես պարզ ասացի՝ հարգելիներս, կամ հերքեք, կամ գնալու ենք դատական ճանապարհով։ Իրենք մեր հերքման տեքստը իհարկե դրեցին, բայց չհերքեցին, հարկ չհամարեցին հերքել և ինձ համար խնդրահարույց էր: Գետաքննող լրագրողների ինստիտուտին ես շատ դրական եմ վերաբերվում, դեռևս Կոտայքի մարզպետի իմ լիազորությունների շրջանակներում Ծաղկաձորի անտառների, աճուրդների գործարքները, որ հիմա դատախազությունը մեկը մեկի հետևից չեղարկում է և այդ հողերը վերադարձվում են պետությանը: Ժամանակին հետքի լրագրողներն են այդ փաստը բացահայտել, հենց այդ հոդվածը լույս տեսավ, ես նոր էի նշանակվել, միանգամից կապ եմ հաստատել հետները, ամբողջ նյութերը, իմ մոտից բազա արխիվները վեր եմ հանել մարզպետարանի, փոխանցել եմ մարզի դատախազություն ու ասել եմ, որ այս մասով ինձանից հաղորդում ընդունեն հանցագործության մասին: Դատախազություն ինձ պատասխանեցին, որ արդեն հրապարակման հիման վրա գործը հարուցված է:

Մենք  սերտ համագործակցել ենք, որպեսզի ամբողջ գործը պատշաճ քննվի, բոլոր հարցումները, արխիվի բոլոր փաստաթղթերը պատշաճ ներկայացվել են քննչական մարմիններին, առավելագույնը արվել է, որպեսզի հետքի վերհանած փաստերով մենք պետական շահը վերականգնենք, ինչը տարիներ անց հիմա վերականգնվում է։

Նույնը վերաբերվում է մի շարք, այդ թվում նաև ձգնաբուծարաններում մենք անցյալ տարի լայն վերահսկողություններ արեցինք, մի քանի տասնյակ ձկնաբուծարաններում ջրօգտագործման թույլտվությունների խախտումների, տեսչական մարմինների լիազորությունների կատարման որոշակի թերացումների փաստեր արձանագրեցինք, վարչապետին պատշաճ տեղեկանք տվեցինք, տասնյակ ստուգումներ բացվեց ձկնաբուծարանում մեր վերահսկողությունից հետո:

Տեսչական մարմինների կողմից վարչապետի հանձնարարությամբ: Այդ ամենը արել ենք դարձյալ «Հետք«-ի հետ համագործակցաբար, և ինձ համար շոկ էր, որ «Հետքը» նման վերնագիր է դնում ՊՎԾ-ի մասին:

Այսքան ինձ զրպարտում են, այդքան թիրախավորում են իմ գործունեության արդյունքում, բայց սա առաջին դեպքն է, որ ես լրատվականին դատի եմ տվել եմ, ցավում եմ դրա համար, բայց մեր ճշմարտացիությունը, մեր իրավունքները, մեր բարի համբավը, մենք շատ թանկ ենք գնահատում:

Մենք պետք է ապացուցենք ժողովրդին, որ «Հետքի» հոդվածը, վերնագիրը, «Հետքի» ինֆորմատորը, ով նեղված, նեղացած հեռացել է ՊՎԾ-ից, շատ սխալ ձևակերպումներ են տվել»:

Լրագրողները Պետրոսյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Հանրապետության հրապարակում  Իրանի քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութը հրապարակելու համար մարդուն ձերբակալում են, Պպետրոսյանը պատասխանեց, որ որևէ կերպ չի ցանկանում այդ դրվագը մեկնաբանել.

«Անկեղծ ասած, վերջերս շատ զբաղված էի և չեմ հասցրել հետևել լրահոսին։ Ինֆորմացված չեմ տվյալ դեպքով։ Որպես ՊՎԾ ղեկավար լիազորված չեմ գնահատականներ տալ քննչական մարմնի գործողություններին։ Իսկ որպես քաղաքական գործիչ, թույլ տվեք չմեկնաբանել այդ դրվագը։ Աթոռից կտրվելու բացարձակ մտավախություն չունեմ, քանի որ պետական կառավարման համակարգում իմ գործունեությունը դիտարկում եմ որպես առաքելություն՝ պիտանի լինելու իմ պետությանը»։

Անդրադառնալով վերջին սոցհարցումների արդյունքների, ըստ որոնց, ՔՊ վարկանիշը պատմական մինիմումի է հասել՝ 11 տոկո, Պետրոսյանը նշեց.«2021 թվականի համապետական ընտրությունից առաջ էլ նմանատիպ վիճակագրություն էր ներկայացվում, բայց ժողովրդի քվեարկությամբ այլ պատկեր ստացանք։ Կանխատեսումները որոշակի գործիքակազմի ներգրավմամբ կարևոր ու ուսանելի են, կարող են նաև սթափեցնող լինել, բայց գնահատականը տալիս է իրավագիտակից քաղաքացին՝ ընտրությունների ժամանակ»։