Բավական արտառոց կերպ է իր բողոքը հայտնել իսրայելական ՑԱԽԱԼ-ի զինվորը, ում թույլ չեն տվել ծառայությունը համատեղել բոդիբիլդինգի հետ: Երիտասարդը, ում անունը չի հաղորդվում, վազել է մերկ վիճակում:

Mignews-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Ցրիֆինում` BAD-20 ռազմակայանում, երդման արարողության ժամանակ:

Հարյուրավոր ծնողների եւ հյուրերի աչքի առաջ զինծառայողներից մեկը հանել է իր համազգեստն ու մորեմերկ վազել հրապարակով: Ենթասպաներն ու սպաները նետվել են բռնելու մերկ զինվորին, բայց դա նրանց բավական ուշ է հաջողվել:

Զինվորի մայրը հայտնել է, որ որդին Իսրայելի բոդիբիլդինգի երիտասարդական առաջնության չեմպիոն է, իսկ բանակում ստիպված է դադարեցնել պարապմունքները, եւ նրա սպորտային կարիերան կարող է ավարտվել: Իսկ նրա մարզիչը համարում է, որ երիտասարդն ապագայում կարող է ներկայացնել Իսրայելը «Միստեր տիեզերք» մրցմանը:

Զինվորի մասին հայտնի է, որ նա ԽՍՀՄ-ից է հայրենադարձվել: