ԱՄՆ Թեքսաս նահանգում իրար են բախվել 50 ավտոմեքենաներ: Միջադեպի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 54 մարդ, հաղորդում է CNN-ը` վկայակոչելով տեղական իշխանություններին: Վթարի հետեւանքով երկու ավտոմեքենա այրվել է, եւս մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել:
Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Չորս մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Իրավապահները չեն բացառել, որ վթարի պատճառը թանձր մառախուղն ու անտառային հրդեհների ծուխն են եղել:











