Սիցիլիայում արթնացել է Էտնան` եվրոպական մայրցամաքում ամենաբարձր գործող հրաբուխը, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով BBC-ն:

Կատանյա քաղաքի մոտ գտնվող հրաբուխն առաջին անգամ սկսել է ժայթքել նոր տարուն, նախորդ ժայթքումից 50 օր անց: Ծխի եւ լավայի սյուները տեղացիներն անվանել են ամենագեղեցիկ ամանորյա հրավառություն: Էտնայի ժայթքումը անսպասելի չի եղել օդանավակայանների օպերատորների համար: Ներկայումս օդանավակայանները շարունակում են չվերթներ ընդունել:

Էտնա հրաբուխը օդ է արտանետել լավայի մի քանի ահռելի շթեր: Իսկ ծխի եւ մոխրի սյան բարձրությունը հասնում է 5 կմ-ի: