Իրաքում ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 78-ի: Ավելի քան 100 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել:
Ինչպեա ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունվարի 5-ին մի քանի պայթյուն էր որոտացել Բաղդադի շիական թաղամասերում: Նախ պայթել էր ականապատված մոտոցիկետը ավտոբուսի կանգառի մոտ: Կես ժամ անց ռուբմ էր պայթել նույն թաղամասում: Մոտ երկու ժամ անց Կազիմիա թաղամասում եւո երկու պայթյուն էր որոտացել:
Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ Դի-Քար նահանգի մայրաքաղաք Էն-Նասիրիայում պայթյուն է եղել, շիա ուխտավորների խումբը պայթել էր ականի վրա:
Իրաքց ամերիկյան զինուժի դուրսբերումից հետո գրոհայինների հարձակումները հաճախակի են դարձել:











