«Նյու Յորք Ռեդ Բուլզի» ֆրանսիացի հարձակվող Տիերի Անրին վերադարձը Լոնդոնի «Արսենալ» նշեց հաղթական գոլով: Անգլիայի գավաթի խաղարկության երրորդ շրջանի «Լիդսի» դեմ խաղում «Արսենալը» հաղթեց հենց Անրիի միակ գոլի շնորհիվ: Ֆրանսիացի ֆուտբոլիստը դուրս եկավ փոխարինման եւ 78-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը: Հանդիպման ընթացքին ստադիոնում հետեւել է նաեւ Դեւիդ Բեքհեմը:
Անրին «Արսենալի» կազմում հանդես չէր եկել 2007թ. մարտի 7-ից: Ռմբարկուն երկու ամիս վարձավճարով հանդես կգա լոնդոնյան ակումբում:











