Փորձեր են արվում վերանայել Հայաստանի պատմությունը, ինքնությունը և հայ-ռուսական հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանում կայացած հայագիտական մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ։
Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով էլ հիմա, ավելի քան երբևէ, պահանջված է օբյեկտիվ գիտական վերլուծություն այն մասին, թե ինչ է Հայաստանը, հայ ազգը, հայկական ինքնությունը և հայոց պատմությունը։
«Դա առավել կարևոր է Ռուսաստանի համար, քանի որ մեզ միավորում են շատ բաներ։ Հայաստանի և Ռուսաստանի պատմական և հոգևոր ինքնությունը այնքան սերտորեն է միահյուսված, որ երբեմն դժվար է դրանք բաժանել։
Կարևոր է, որ հայագիտությունն այժմ մեծ ժողովրդականություն է վայելում Ռուսաստանում։ Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում այժմ ստեղծվում է հայերենի դասավանդման համապատասխան ամբիոն։ Սրանք այն գործընթացներն են, որոնք պետք է ամեն կերպ աջակցվեն։
Մենք՝ դեսպանատանը, դա շատ լավ գիտենք մեր գործնական աշխատանքից։ Մեզ համար շատ կարևոր է, և այս խնդիրը ծագում է ամեն տարի, որ մեզ մոտ գան հայերեն խոսող դիվանագետներ», - նշել է դեսպանը։











