Թաիլանդի մաքսային ծառայության բարձրաստիճան պաշտոնյան ճանաչում է ձեռք բերել այն բանից հետո, երբ նրա մասնակցությամբ տեսաձայնագրությունը հայտնվել է ինտերնետում: Բայց այդ ճանաչումը կարող էր հանգեցնել պաշտոնի կորստի, քանի որ ձայնագրության մեջ նա խփում է օդանավակայանի աշխատակցի ականջներին:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 8-ին, Բանգկոկի միջազգային օդանավակայանում: Պաշտոնյան, ըստ էության, գործուղման էր մեկնում: Որպես օրինապահ քաղաքացի, նա իր ճամպրուկը անց է կացրել ռենտգենի ու անցել է կանոնավոր ստուգում: Բայց մետաղական դետեկտորով նրան ստուգելու փորձը առաջացրել է պաշտոնյայի բարկությունը: Նա մի քանի անգամ հարվածել է օդանավակայանի աշխատողի ականջներին: Երիտասարդը, հասկանալով իր սխալը, սկսել է ներողություն խնդրել «մեծ մարդուց»:

Ընդ որում, պաշտոնյայի «զոհը» այժմ հոսպիտալացվել է, թմբկաթաղանթի վնասվածքով, գրում է NEWSru.com-ը: