Հունվարի 18-ին եւ 25-ին աշխարհն ականատես կլինի «Ռեալ» - «Բարսելոնա» հերթական դիմակայություններին: Անցած տարվա յոթ սուպերկլասիկոների շարքը կշարունակվի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում:
1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղում «Օսասունան» տանը եւս պարտվեց «Բարսելոնային»` 1:2: Առաջին խաղում կատալոնացիները հաղթել էին 4:0 հաշվով:
«Ռեալը» հաղթահարել էր «Մալագայի» արգելքը:
Իսպանիայի գավաթ
1/8-րդ եզրափակիչ
Պատասխան հանդիպում
«Օսասունա» - «Բարսելոնա»` 1:2
Լեկիչ, 41 - Սանչես, 49, Ռոբերտո, 72
«Բարսելոնա». Խոսե Պինտո, Կորրեա, Ֆոնտաս, Մոնտոյա, Պիկե, Ռոբերտո, Ալկանտարա, Մասկերանո, Սանչես, Կուենկա, Լեդեսմա
Առաջին հանդիպում` 0:4











