Չեմ կարծում, որ մեր հարևան պետության կողմից նման նախաձեռնությունները կառուցողականորեն են ազդում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վրա։ Այս մասին, այսօր՝ հունիսի 26–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս Իսլամական համագործակցության կազմակերության ընդունած բանաձեւին, որտեղ խոսվում է ադրբեջանցիների «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձի մասին։
«Իսլամական համագործակցության կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ այս օրերին քննարկումներ են տեղի ունենում, նրանցից մի մասը հավաստիացնում են, որ այդ փաստաթղթում տեղ գտած այս կամ այն ձևակերպումները չեն համապատասխանում իրենց պաշտոնական դիրքորոշմանը»,–ասաց նա։
Անդրադառնալով Փաշինյան–Էրդողան հանդիպմանը, Վահան Կոստանյանը նաև նշեց, որ չի համապատասխանում իրականությանը տեղեկությունը, թե Էրդողանը Փաշինյանի հետ հանդիպմանը օրակարգային հարց է դարձրել ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելու հարցը։











