Եկատերինբուրգում ագռավը որոշել է սահել ձնապատ տանիքի վրա` համապատասխան սնոուբորդ գտնելով մայոնեզի տարայի պլաստմասե փականը: Տեսահոլովակը, որ հայտնվել է ցանցում, արդեն մի քանի օր հարուցում է սնոուբորդիստների իրական հիացմունքը:

Ագռավը երկու թաթերով կանգնում է կլոր առարկայի վրա եւ, թեւերը թափահարելով, իջնում տանիքի վրայով: Ապա վերցնում է «սնոուբորդը», կրկին վեր բարձրանում եւ կրկնում իր սահքը: Ագռավը նաեւ փորձում է տանիքի ոչ ձնապատ հատվածով սահել, բայց ոչինչ չի ստացվում, գրում է HTB-ն:

Սնոուբորդիստ ագռավը հայտնի է դարձել նաեւ արտերկրում: Մեկնաբանություններ են ստացվել Չինաստանից, Հարավային Կորեայից, այլ տեղերից: