Բելառուսում որոշել են վերջ դնել բլոգոսֆերայում ծավալվող քննարկումներին 2011թ. ապրիլի 11-ին մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության նոր վարկածների վերաբերյալ: ՆԳՆ ներքին զորքերի հրատեխնիկական կենտրոնում մամուլի ասուլիս է կայացել, որի ընթացքում լրագրողներին բացատրել են, թե քաղաքացիական հագուստներով այդ անձինք տեսախցիկների օբյեկտիվներում հայտնվել են ահաբեկչությունից հետո:

Ըստ ոստիկանության, երեք զինծառայողներն աշխատում են հրատեխնիկական ծառայությունում ոչ պակաս, քան 10 տարի, եւ որեւէ տարօրինակ բան չկա, որ այդ մարդկանց ֆիքսել են տեսախցիկները, նման գործողություններն առանց նրանց չեն անցնում:

Նշվել է, որ նրանք եղել են քաղաքացիական հագուստներով, քանի որ չեն հասցրել համազգեստ հագնել: Իսկ կամուֆլյաժե պարկի մեջ եղել է «Գրոտ» հագուստը, որ սակրավորները հագնում են պայթյունից պաշտպանվելու համար:

Նշենք, որ օրերս տեսահոլովակ էր հայտնվել, որն արվել էր ահաբեկչությունից անմիջապես հետո, եւ բլոգերները կասկած էին հայտնել, թե բելառուսական հատուկ ծառայությունները մեղսակից են ահաբեկչությանը: