Սպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
Դրանից հետո նախատեսված է Թրամփի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, այնուհետև տեղի կունենա Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ գագաթնաժողովը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հանդիպումների ընթացքում փաստաթղթեր կստորագրվեն։
Մասնավորապես, նշվել էր, որ Փաշինյանը և Թրամփը կստորագրեն «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի» (TRIPP, «Trump Route for International Peace and Prosperity») նախագծի մեկնարկի մասին համաձայնագիր, որի շրջանակում Հայաստանը ԱՄՆ-ին կտրամադրի բացառիկ իրավունքներ Հայաստանի Սյունիքի մարզի հաղորդակցման ճանապարհի նկատմամբ։
Ենթադրվում է, որ Վաշինգտոնն, իր հերթին, այդ տարածքները ենթավարձակալության կհանձնի մի կոնսորցիումի, որը կկառուցի երկաթուղի, նավթատար, գազատար, օպտիկամանրաթելային կապի գիծ և էլեկտրահաղորդման գծեր։











