Մոսկվայի ոստիկանությունն այսօր` հունվարի 20-ի գիշերը, ձերբակալել է երեք գեյ-ակտիվիստների, ովքեր Կարմիր հրապարակում չարտոնված հանրահավաք էին անցկացնում «Բարի գիշեր, երեխաներ» կարգախոսով:

gayrussia.eu կայքի փոխանցմամբ, պիկետը կազմակերպվել էր ՌԴ Սահմանադրական դատարանի որոշման, որն ուղիղ երկու տարի առաջ այս օրը սահամանադրական էր համարել Ռյազանի մարզում ընդունված օրենքը, որով արգելվել էր անչափահասների շրջանումնույնասեռականության քարոզչությունը:

Ակցիայի մասնակիցները պաստառներ են պահել ի պաշտպանություն գեյերի ու լեզբուհիների իրավունքների, ինչպես նաեւ «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման պերսոնաժների` Խրյուշայի, Ստեպաշկայի, Ֆիլյայի ու Կառկուշայի նկարներով պաստառներ: Պիկետը տեւել է մի քանի րոպե:

Ակցիայի մասնակիցներին վարչական իրավախախտման մեղադրանք է առաջադրվել, ովքեր «իշխանությունների հետ չհամաձայնեցված հրապարակային միջոցառման են մասնակցել»: Նրանց մեղադրանք առաջադրելուց հետո ազատ են արձակել:

Միաժամանակ, կայքը տեղեկացնում է, որ Խրյուշայի եւ Ստեպաշկայի հեղինակային իրավունքների սեփականատերերը սպառնում են դատի տալ այդ պերսոնաժներն օգտագործողներին: Նրանք կարծում են, որ «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման կերպարները չի կարելի օգտագործել «կասկածելի բնույթի» միջոցառումներում: