Հայաստանի ճանապարհները կլինեն Հայաստանի իրավասության ներքո՝ դրանից բխող բոլոր տեխնիկական ու բովանդակային հարցերով։ Այդ մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա հավելել է, որ փոխադարձության, ինքնիշխանության, իրավասության և տարածքային ամբողջականության սկզբունքները հստակորեն նշված են Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Միացյալ Նահանգների նախագահի կողմից ստորագրված փաստաթղթերում։
«Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Հայաստանին շատ մեծ քայլով մոտեցնում է խաղաղությանը, որը երկար սպասված, ուրախալի և կարևոր իրադարձություն է երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար», - նշել է Խուդաթյանը։











