Շոտլանդական STV հեռուստաալիքը վարկաբեկվել է, քանի որ եթեր է ներթափանցել պոռնոֆիլմից հատված: Իրադրությունն առավել սուր է եղել այն բանի պատճառով, որ այդ կադրերը եթերում են հայտնվել քաղաքական լուրջ հաղորդման ժամանակ. քննարկվելիս է եղել Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդ Միլիբանդի ապագա գործունեության հարցը:
Scotland Tonight հաղորդման հաղորդավար Ջոն Մաքքեյը հունվարի 18-ի երեկոյան խոսքը փոխանցել է փորձագետ, բլոգեր Դեն Հոջեսին, որին եթեր են դուրս բերել լոնդոնյան հեռուստաստուդիայից: Հաղորդման հյուրի թիկունքում գտնվող էկրաններից մեկով գնացել է փարթամ մարմնով շիկահեր կնոջ մասնակցությամբ էրոտիկ տեսարան, գրում է The Daily Mail-ը եւ ցուցադրում STV-ի եթերից այդ հատվածը:
Պետք է նշել , որ որ էրոտիկ տեսարան ցուցադրող էկրանը բավական հեռու է գլխավոր տեսախցիկից, այդ պատճառով էլ հեռուստադիտողներին որեւէ անպարկեշտություն տեսնելը շատ դժվար է: Սակայն տեսագրության առավել մանրամասն տարբերակը հայտնվել է համացանցում:
Բրիտանացի լրագրողներին հաջողվել է պարզե, թե որտեղից է էրոտիկ հատվածը. այն ընդամենը Channel 4 հեռուստաալիքի Shameless (Անամոթները) սերիալից մի հատված է եղել:
Այնուամենայնիվ, հեռուստադիտողներից մեկը` Փոլ Թրեյներն իրեն վիրավորված է համարել եւ STV-ի խմբագրություն զայրացած նամակ գրել: Հեռուստաալիքը ներողություն է խնդրել, սակայն նշել է, որի իրենք մեղավոր չեն: STV-ի աշխատակիցը լրագրողներին հայտնել է, որ դա պարզ աշխատանքային պահ է եղել. «Դա, իհարկե, ցավալի է, բայց չէ որ մեր ստուդիայում բազմաթիվ էկրաններ կան, որոնցով մենք հետեւում ենք տարբեր հեռուստաալիքների հաղորդումներին: Սակայն, իհարկե, դժվար թե մեր հեռուստադիտողներն սպասում էին նման բանի...»:
Նման դեպք է տեղի ունեցել նաեւ Շվեյցարիայում 2006 թվականին: Այնտեղ եւս լուրերի թողարկման ժամանակ հեռուստահաղորդավարի թիկունքի էկրանին հեռուստադիտողները տեսել են չեխական արտադրության պոռնոֆիլմից տեսարաններ, գրում է NEWSru.com-ը:











