Մոսկվայում Pussy Riot ֆեմինիստական խումբը Կարմիր հրապարակում ինքնաբուխ համերգ է կազմակերպել, որից հետո ձերբակալվել է:
Խմբի 8 անդամները կատարել են երգ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի` ժողովրդական բողոքի դեմ ունեցած վախի մասին: Երգում Ռուսաստանում բողոքի սցենար է առաջարկվում: Դրա համար ռուսաստանցիները պետք է շրջափակեն երկրի գլխավոր վայրերը եւ հասնեն քաղաքական փոփոխությունների: Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները երգչուհիներին տարել են Կրեմլում գտնվող անցակետերից մեկը եւ շրջափակել Կարմիր հրապարակի տարածքը` հետաքննություն անցկացնելու նպատակով: 5 մասնակիցներ տեղափոխվել են «Կիտայ-գորոդ» Ներքին գործերի բաժին, հաղորդում է rbc-ն:
Ձերբակալված աղջիկների գործով կազմվել են վարչական իրավախախտման մասին արձանագրություններ:











