Օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն վերադարձը սիրողական ասպարեզ նշանավորեց Եվրոպայի առաջնությունում տարած յոթերորդ հաղթանակով: Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում «Ցարը» (արեւմտյան մամուլում Պլյուշչենկոն ունի այդ մականունը) թեեւ լուրջ վնասվածք ուներ, սակայն ազատ ծրագրի բարդությամբ հիացրեց ոչ միայն մարզասերներին, այլ նաեւ մրցավարներին, որոնք նրա ելույթը գնահատեցին 261,23 միավորով` Եվրոպայի առաջնություններում ռեկորդային ցուցանիշ:
Արծաթե մեդալը նվաճեց ռուսաստանցի Արթուր Գաչինսկին, բրոնզը բաժին հասավ ֆրանսիացի Ֆլորան Ամոդիոյին:











