Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսին կանչել են Քննչական կոմիտե։ Այս մասին նա ասաց այսօր՝ հոկտեմբերի 24–ին, լրագրողների հետ զրույցում։

«Այո, հրավիրել են, ծանուցում են ուղարկել, բայց մանրամասները չգիտեմ, չգիտեմ՝ ինչի համար»,–ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ հրավիրեն հենց կիրակի օրը, որպեսզի խոչընդոտեն իր կողմից պատարագի մատուցմանը, փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց. «Մենք ենթադրում ենք, որ իրենք կիրակի օրն են կանչելու, որպեսզի ծեսին չմասնակցի։ Սա ենթադրություն է, որովհետև չգիտենք այդ ծանուցագիրը կոնկրետ ես չեմ տեսել, Տեր Սարգիսն էլ կարծեմ չի տեսել, դրա համար ենթադրում ենք, որ իրենք նման գործիքակազմով փորձելու են խոչընդոտեն ծեսի կատարմանը»։