Կրասնոյարսկի TVK հեռուստաընկերության հաղորդավարուհին կարող էր զրկվել աշխատանքից, քանի որ որոշել էր «թաղել» Պուտինին: Հեռուստաընկերության ղեկավարությունն, այդուհանդերձ, որոշել է չպատժել հեռուստահաղորդավարուհուն, հաղորդում է «Փրես-լայն»-ը:

Հունվարի 27-ի հեռուստահաղորդման ժամանակ Մարիա Բուխտուեւան հաղորդել է, որ ինտերնետում քննարկում են, թե «պե՞տք է արդյոք թաղել Վլադիմիր Պուտինին»: Իրականում խոսքը վերաբերում է Միխայիլ Պրոխորովի` Վլադիմիր Լենինի մարմինը թաղելու հարցի շուրջ ռեֆերենդում անցկացնելու առաջարկին: Հեռուստահաղորդավարուհին պարզաբանել է, որ այդ առաջարկը բազմաթիվ արձագանքներ է գտել, իսկ «գաղափարը, հավանաբար, պատահմամբ չի ծնվել, քանի որ շուտով ընտրություններ են»: