Ես կարծում եմ պատճառը, որ Ադրբեջանը սանձազերծեց 44–օրյա պատերազմը, հետևյալի մեջ է, այն տարիներին, երբ որ պետք էր Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնել, որպեսզի երկու երկրների ռազմական բյուջեների հարաբերակցությունը 1–ը՝ 1–ինից չդառնա 1-ըը՝ 5–ին, պետք էր այդ տարիները օգտագործել Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնելու համար, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Այ դա է պատճառը եղել 44-օրյա պատերազմի, երբ որ բալանսը այնպես էին խախտել, որ չկար զսպիչ հանգամանք։
Ինչի՞ պիտի Ադրբեջանը 2000-ականներին պատերազմ սկսեր, եթե ինքը տեսնում էր, որ իր ռազմական բյուջեն ավելանում է, իսկ Հայաստանի ռազմական բյուջեն ճիշտ համամասնությամբ չի ավելանում։ Ինքը ընդամենը պիտի սպասեր, որ այդ համամասնությունը փոխվի իր օգտին։
Երբ որ Ռոբերտ Քոչարյանը ասում է իմ տարիները եղել են խաղաղ, խաղաղ պարտքով վերցրած տարիներ են եղել։ Այն տարիները երբ որ պետք էր ծախսել ռազմական բյուջեների համամասնությունը պահելու համար, ինքը ծախսել է իր ընտանեկան բյուջեն մեծացնելու համար, արդյունքում իր նախագահության ավարտին մեկը մեկի հարաբերակցությունից դառել է մեկը հինգի հարաբերակցություն»,–ասաց նա։
Ռուբինյանը հիշեցրեց, որ 2017–ին ԱԺ–ում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բանակցությունները փակուղում են։
Դիտարկմանը, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ իրենք փաստեր են հավաքել և միջազգային հանրությանն են ներկայացրել, որ Հայաստանն է հրահրել պատերազմը, այդ թվում նշել են, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», Տավուշյան դեպքերից հետո ցուցադրական միջոցառումը, մեդալներ հանձնելը, համահայկական խաղերի անցկացումը Ստեփանակերտում, Ռուբինյանն ասաց. «Ես համաձայն չեմ Ադրբեջանի ԱԳ նախարարի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի պնդումների հետ, որ Հայաստանը հրահրել է պատերազմ։ Ես համաձայն չեմ նրանց այն պնդման հետ, թե իբր 2020 թվականին Հայաստանը Տավուշում հուլիսին սահմանային պրովոկացիայի է դիմել»։











