Հայաստանի Ազգային ժողովն, այսօր՝ նոյեմբերի 12–ին, շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը։
Նշենք, որ երեկ կայացած նիստին խորհրդարանը կարողացել է քննարկել օրակարգում գտնվող բոլոր հարցերը։ Այսօր քննարկվող միակ հարցը 2026 թվականի պետական բյուջեի նախագիծն է։
Իսկ արդեն ժամը 16:30-ին պատգամավորները կհանդիպեն կառավարության անդամների հետ։ Ավանդույթի համաձայն, կառավարությունը կպատասխանի պատգամավորների հարցերին։











