Վերջին մի քանի տարիները ցույց տվեցին, որ գործող իշխանությունները հերթով բոլորին փուռն են տալու։ Այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով զինվորականներին։

Որպես օրինակ՝ պատգամավորը հիշեցրեց մի քանի օր առաջ նախկին պաշտպանության նախարար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական և Գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ Արշակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործը։

«Ես ոչ իրա պաշտպանն եմ, ոչ էլ անմեղության կանխավարկածով ուզում եմ կասկածի տակ դնել, թե չէ։ Ի դեպ ասեմ, որ աչքիս լույսը չի եղել, երբ պաշտպանության նախարար էր։ Բայց ուզում եմ պատկերացնեք, որ մարդուն խորհրդարանից բերում են Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, հետո նրան դարձնում են պաշտպանության նախարար ու դրանից հետո հետո մեկ էլ ասում են, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել», - բացատրել է Մանուկյանը։

Ինչ-ինչ պատճառներով, Ազգային ժողովի ղեկավար Ալեն Սիմոնյանը որոշեց պատասխանել դրան. «Մարդ եք գտել, պաշտպանում եք դուք էլ»։