Կարգալույծ հռչակված քահանա Տեր Տարոնը (ով արդեն կոչվում է ավազանի անունով՝ Վարդան Հունանյան) այսօր՝ նոյեմբերի 14–ի առավոտյան շտապում էր մասնակցելու Երևանում կազմակերպված «Աղոթք-նախաճաշին» (Christian Prayer Breakfast)։
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը հրավիրված է և հրավերներ են ուղարկվել նաև Մայր Աթոռին, որտեղից ևս, իր տեղեկություններով մասնակիցներ լինելու են, սակայն չի կարող ասել, թե ովքեր են լինելու։
Հարցին՝ Վեհարանը Վեհափառից ազատելու գործողությունները վա՞ղն է տեղի ունենալու, նա պատասխանեց. «Չեմ կարծում»։











