Խնդիրը կայանում է նրանում, որ դուք ընդհանուր բժշկական ապահովագրության ծրագիրը ներառել եք նախընտրական տրամաբանության մեջ։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովի նիստում, «Ընդհանուր բժշկական ապահովագրության մասին» օրինագծերի փաթեթի և հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Պատգամավորը նշել է, որ այստեղից էլ սկսվում են բոլոր խնդիրները։
«Իշխանությունները 5 տարի է խոսում են ապահովագրության մասին, սահմանում են, որ հունվարի մեկից քաղաքացուց գանձվող հարկը պետք է բարձրանա և դեկտերմեբրի 2-ին նոր առաջին ընթերցում են անում», - ասել է Վարդանյանը։
Ընդդիմադիրի խոսքով՝ Կառավարությունը պարզապես ուսումնասիրել է շուկան, նայել է ապահովագրական ընկերությունների գործունեությանը, գնահատել դրանց շահույթը և ի վերջո գիտակցել, որ դա երկրում հաստատված քիչ թվով մասնավոր հաստատություններից մեկն է։
Նա կանխատեսեց, որ նոր կառավարության կողմից ապագայում ստեղծվելիք հիմնադրամը կունենա ANIF-ի նույն ճակատագիրը։
Նշենք, որ Կառավարության կողմից առաջարկվող միջոցառումների թվում է բժշկական ապահովագրության համակարգը կառավարելու պետական հիմնադրամի ստեղծումը, քանի որ մասնավոր հիմնադրամներն ընդհանուր ապահովագրությունը որպես բավական գրավիչ չեն ընկալում։ Առաջին երեք ամիսներին հիմնադրամը կգործի ժամանակավոր կառավարման ներքո։ Այնուհետև նրա տնօրենների խորհուրդը կձևավորի պետական մրցութային հանձնաժողովը։











