Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, այսօր՝ դեկտեմբերի 5–ի նիստում որոշեց երկու ակսով կալանք կիրառել Արշակ Սրբազանի նկատմամբ։
«Դատարանը (Մասիս Մելքոնյան) բավարարեց քննիչի միջնորդությունը և Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանք։ Տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար տեղի է ունենում նման քաղաքական գործերով: Որևէ հիմնավորում, որ Արշակ Սրբազանը կատարել է հանցանք, չկա: Կա ենթադրություն՝ հենված ինչ-որ տվայլների վրա»,- դատական նիստից հետո նշել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը։
Մինչ այդ պաշտպանը հայտարարել էր, որ որեւէ ակնկալիք չունի դատարանից, որ արդեն որոշումը գրված պատրաստ է, պարզապես իրենց են տալու որոշման օրինակը։ Արսեն Բաբայանի խոսքով, Արշակ Սրբազանը դեռ ասուլիսից սկսած պատրաստ էր նման զարգացումների։
Նշենք, որ ՔԿ–ի փոխանցմամբ՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)։
Արշակ Սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ Նրան մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:
Նշենք, որ հենց դատավոր Մասիս Մելքոնյանի որոշումներով են կալանավորվել Բագրատ և Միքայել Սրբազանները, զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։











