«Ցունամի» մականունով ճապոնացի Տակերու Կոբայասին դարձել է հավի թեւիկների արագակերության  հաղթող: Ֆիլադելֆիայում տեղի ունեցած մրցույթի ժամանակ 85 կգ քաշանոց Տակերուն 30 րոպեում կերել է 337 թեւիկներ:

Մրցույթում հաղթելու համար Տակերուն 20 հազար դոլար մրցանակ է ստացել:

Այս մրցույթին ճապոնացին առաջին անգամ է մասնակցել, սակայն ուտելու մրցույթներում նա նորեկ չէ: Այսպես, Տակերուն հոթ դոգեր ուտելու աշխարհի վեցակի չեմպիոն է: Բացի դրանից, նա հաղթանակներ է տարել նաեւ այլ ուտեստների մրցույթներում` համբուրգեր, սպագետտի եւ այլն:

ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ժամանակ առ ժամանակ տարբեր ուտելիքներ ուտելու մրցույթներ են անցկացնում: Նրանցում հիմնականում մասնակցում են նույն մարդիկ: Ի դեպ, նման մրցույթների մասնակիցների քաշը գերազանցում է 100 կգ-ը: Սակայն լավագույն արդյունքները ցուցաբերում են ավելորդ ծանրություն չունեցող մարդիկ, այնպիսիք, ինչպիսին Տակերուն է, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, հնդկահավ ուտելու մրցույթում Գովաբանության օրը հաղթող է դարձել Սոնյա Թոմասը, որն ընդամենը 44 կգ է: