Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այս կիրակի էլ Գառնիում է՝ Նիկոլ Փաշինյանի հետ պատարագի մասնակցելու։

«Նորություն չի, բոլոր պատարագներին մասնակցում եմ»,– լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը։

Հարցին՝ նախորդ որտեղ է մասնակցել, Ղալումյանն արձագանքեց. «Նախորդը որտե՞ղ էր, չեմ հիշում, եթե վարչապետը չի մասնակցել, ես էլ չեմ մասնակցել»։

Նշենք, որ Փաշինյանն իր խմբով այս կիրակի էլ Գառնիում է պատարագի մասնակցում։