Լեգիտիմ է Նիկոլ Փաշինյանի իշխանությանն անվանել թալանչիներ։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով պատգամավորներին 3 մլն դրամ տրամադրելուն։
«Սա թալանչիների իշխանություն է, թալանն իրականացնում են պետբյուջեի միջոցների հաշվին, թալանում են մեր երկիրն անարդյունավետ ծրագրերով, լափում են, հետո քրեական գործեր են հարուցվում, հետո ասում՝ մենք ինչ կապ ունենք։ Մեր խորհրդարանը ոչ մի լավ բան չի արել Հայաստանի Հանրապետության համար ու սա պետք է կոչել լոյալության վճար, այսինքն լոյալ են եղել այս տարի եւ մինչեւ ընտրություններ լոյալ կլինեն»,– ասել է Մարուքյանը։
Մարուքյանն անդրադարձել է նաեւ Փաշինյանի վերջին հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ մարդիկ կարող են գնալ եկեղեցիներ ու ասել, որ կաթողիկոսի անունը պետք է զեղչվի. «Նիկոլ Փաշինյանը զանգվածային անկարգության կոչ է արել, այսինքն 10 հոգի կարող են գնալ յուրաքանչյուրը մեկ եկեղեցի, այնտեղ գոռգոռալ, նրան հանդիմանեն եկեղեցու դեմ տարվող արշավին դեմ քաղաքացիներ ու կարող է ծեծկռտուքի վերածվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։











