Համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետևյալ տրամաբանությամբ, որ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող ՍՍ տառը արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր (ՀՀ երրորդ նախագահը – խմբ.): Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահեցրել է, որ փոփոխությունը կապված չէ որևէ կոնկրետ անձի հետ։ «Մենք կարծում ենք, որ այդ համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառը կրի», - հավելել է Փաշինյանը։

Նշենք, որ Հայաստանի կառավարության որոշմամբ կփոխվի վարչապետին սպասարկող ավտոմեքենայի «001 UU» պետհամարանիշը և սերիան։ Կմնա միայն «1» թվանշանը։