Եկեք տարբերակենք՝ ընկերության մեջ փայատերեր և ընկերություն-պետություն հարաբերություններ. ՅՅ–ում կան բազմաթիվ ընկերություններ, որոնց մեջ Հայաստանի Հանրապետությունը ունի 0% փայ, բայց դա չի նշանակում, որ պետությունը այդ ընկերությանը չի վերահսկում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե TRIPP ընկերությունում Հայաստանը 26 տոկոս ունի, ինչպե՞ս կարող է վերահսկել 74 տոկոս փայ ունեցող ամերիկյան կողմին։

«Եթե այդ ընկերությունը, եթե Հայաստանում ռեզիդենտ ընկերություն է, ինքը համապատասխան փաստաթղթերով գրանցված է, հարկեր է մուծում, գործում է ըստ Հայաստանի օրենսդրության։ Հազարավոր ընկերություններ կան Հայաստանում, որտեղ երկիրը չունի փայլ, բայց պետությունը իր կարգավորիչ դերը բնականաբար տանում է։

Բացի դրանից, կա բիզնես կառավարում, և քանի որ ՀՀ կառավարությունը ունենալու է 26%, ինքը բիզնես կառավարման մեջ էլ արդեն իր ասելիքը ունի։ Բացի դրանից, ֆիքսված է, որ հատկապես կարևոր հարցերում, որոնք, օրինակ, ինչ–որ առնչություն կարող են ունենալ ՀՀ ինքնիշխան շահերի հետ, այդ դեպքում դա անհնար է առանց այդ 26% ունեցող փայատերի, այսինքն Հայաստանի համաձայնության, այսինքն ունի վետոյի իրավունք»,–ասաց նա։