Ընդդիմության խոսույթի 90%-ը թուրք-ադրբեջանական է, նկատե՞լ եք, ոչ մի քաղաքական խոսք չկա, միայն ասում են՝ թուրք-ադրբեջանական, թրքամոլ, թրքահաճո, ադրբեջանամետ, ազգադավ, էս է իրենց խոսույթը և իրենք ոնց նախորդ անգամ հաջողության չհասան, էս անգամ էլ հաջողության չեն հասնի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նրան, որ մարզերից մեկն այցելության ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ասել է. «Կամ ժողովուրդը իր ապագան տնօրինելու իրավունքը կվերցնի իր ձեռքը՝ յս կամ այն ուժին քվեարկելով, կամ այն կտնօրինի Թուրքիան և Ադրբեջանը»։

«Ես այդ տեսանյութում տեսա, որ մի քաղաքացի ասում էր՝ մենք մեր հպարտությունը կորցրել ենք, ուզում ենք վերականգնենք։ Ասում է՝ ես, օրինակ, արտասահմանում եմ ապրում, այնտեղ հանդիպում ենք ուրիշներին, այն ժամանակ հպարտությամբ էինք ասում, որ հայ ենք, հիմա բավարար հպարտ չեմ։

Հիմա մի հարց եմ ուզում տալ այդպիսի բան ասողներին. Եթե դուք հպարտ էիք, որ հայ էիք, ինչի՞ եք արտագաղթել Հայաստանից։ Պարզ է, չէ՞, որ խնդիրներ են եղել տնտեսական, սոցիալական, արդարության հետ կապված։ Հազար բան կարող է լինի, բայց ինքնին դա նշանակում է, որ պրոբլեմ է եղել Հայաստանում, չեն ուզեցել, ասենք, իրենց որդիները զոհեն և այլն։ Բայց կարո՞ղ է ավելի մեծ հպարտություն է լինել հայ, ապրել խաղաղ Հայաստանում, քան լինել հայ, որ ստիպված է արտագաղթել ու մի հատ էլ այնտեղ ինքը ասի՝ այ ինչի պատերազմում մենք պարտվեցինք, որ ես ինձ հպարտ չզգամ։  Իսկ գուցե պետք է մնալ, ապրել Հայաստանում, շենացնել Հայաստանը և ապրել խաղաղության մեջ, ու կարող է իրական հպարտությունը խաղաղ Հայաստանում ապրելն է, խնդրում եմ մտածեք սրա մասին»,–ասաց նա։