Երեւանում հունվարի 23-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ Ընտրական օրենսգրքում (Սահմանադրական օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Առաջարկվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների իրավունքներին, հավատարմագրման կարգերին, ֆինանսավորման բացահայտմանը, ինչպես նաև դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների և այցելուների վարքագծի սահմանափակումներին։
Հարցը ԱԺ–ում ներկայացրեց ՔՊ–ական պատգամավոր Արուսյան Ջուլհակյանը՝ նշելով, որ գործող Ընտրական օրենսգիրքը չի սահմանում բավարար և արդյունավետ իրավական մեխանիզմներ դիտորդական առաքելությունների և դիտորդների կողմից քաղաքական չեզոքության և անկողմնակալության պարտականության պատշաճ կատարման վերահսկումը և ապահովում երաշխավորելու համար; Ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը միտված է այդ բացի շտկմանը։
Նա նաև ընդգծել է, որ նախագծի ընդունումը հրատապ է՝ հաշվի առնելով, որ 2026–ի հունիսին սպասվում են ընտրական գործընթացներ։











