Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ամբաստանյալներից Նարեկ Օհանյանն այսօր դատարանին խնդրեց հաշվի առնել իր երեխաների հոգեբանական ծանր վիճակը։
«Ես եւ եղբայրս միասին ենք ապրել, ծնողներս շուտ են մահացել։ Փետրվարի 5–ից հետո իմ երեխաները չգիտեն, որ իրենց հոպարը չկա ու առաջին նոր տարին անցկացրել են առանց հոպարի ու ինձ, խնդրում եմ ուշադրություն դարձնեք իմ երեխաների հոգեբանական վիճակը։ Ֆինանսականին չեմ ուզում անդրադառնալ, միայն երեխաներիս հոգեբանական վիճակը»,– ասաց Նարեկ Օհանյանը։
Նշենք, որ Օհանյանի պաշտպանը միջնորդեց տնային կալանք կիրառել։
Դատարանը սակայն մերժեց միջնորդությունը՝ 3 ամիս ժամկետով երկարաձգելով Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ամբաստանյալներ Նարեկ Օհանյանի ու Գեւորգ Հարությունյանի կալանքը։











