Վենդետայի մասին խոսք լինել չի կարող, Նարեկ Օհանյանը դեպքի հետ կապ չունի։ Այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով ամբաստանյալներից Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
«Հնարավոր է քաղաքական գործունեության հետ է կապված, արհեստականորեն փորձել են կապել իրար հետ այս երկու դեպքերը, որ երկրի ղեկավարի ասածը դառնա իրականություն, Գեւորգ Հարությունյանը ինչ կապ ունի Նարեկ Օհանյանի դեպքի հետ, որ գնա մարդ սպանի Նարեկ Օհանյանի համար։ Նարեկ Օհանյանը դեպքի հետ կապ չունի, կա անձնական այլ շարժառիթ, որը կապ չունի գործի հետ։ Գեւորգ Հարությունյանն ու Վալոդյա Գրիգորյանը որոշակի բացասական հարաբերություններ են ունեցել»,– ասել է Հովհաննիսյանը։











