Նորակոչիկի տատիկը՝ Կարինե Մարգարյանը, ահազանգում է, որ իր թոռնիկին բանակում ստիպողաբար հnգեմետ դեղեր են տալիս։
«Թոռնիկս 20 օր առաջ է մեկնել ծառայության, Ճամբարակում է, «7գ» հոդվածով է ծառայում։ Երեխաս զորամասում ցավեր է ունեցել, տեղափոխել են հոսպիտալ, որտեղ քսուք են տվել, որ քսի պորտի հատվածում, այնուհետեւ չպարզված հանգամանքներում թոռնիկս տեղափոխել են Կանազի հոսպիտալ։ Մոտ 10 օր է այնտեղ է, երեխաս պահանջել է նյարդաբան, հոգեբան, սակայն նրան ասել են, որ իրենք չունեն համապատասխան մասնագետներ։ Այնուհետեւ երեխային ներարկել են հոգեմետ միջոցներ, առավոտ երեկոյան տալիս են դեղեր, որ քնի, քնաբեր են տալիս անընդհատ։ Երեխային ստիպողաբար են տալիս դեղերը, անգամ լեզվի տակ են ստուգում, տեսնեն կա, թե ոչ»,– NEWS.am–ի հետ զրույցում ասել է Կարինե Մարգարյանը։
ՊՆ–ն այս առնչությամբ պահանջել է գրավոր հարցում։











