Եթե դուք հիշում եք, այդ օրենքի նախագիծը և ընդունված օրենքը կոչվում էր կամավոր-պարտադիր, որի շուրջ քննարկումներ ծավալվեցին, թե ինչ է նշանակում պարտադիր՝ եթե կա կամավոր: Եթե իմ դուստրը կամ քույրը ցանկություն հայտնի ծառայելու, ես միանշանակ կողջունեմ: Այս մասին այսօր՝ հունվարի 27–ին, Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Հարցին, թե արդյոք Արման Սարգսյանի հարազատներից որևէ մեկը ցանկություն հայտնել է ծառայության անցնելու, պատասխանեց. «Եթե ցանկություն հայտնած լինեին, ես կասեի, որ օրինակ իմ քույրը կամ դուստրը ծառայում է այս ինչ կամ այն ինչ զարամասում»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով հունվարի 27–ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։
Այսօր ոչ աշխատանքային օր է։
Նման նախաձեռնությամբ հանդես էին եկել ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։











